Ծառայություններ

Wish you were here

Տուրեր
Նուշ-Աշտարակ սիթի տուր-Մուղնի Սբ. Գևորգ-Նուշ

Նուշից առավոտյան կուղևորվենք դեպի մարզկենտրոն Աշտարակ: Աշտարակը աչքի է ընկնում իր ճարտարապետությամբ և եկեղեցիների քանակով և բազմազանությամբ՝ Կարմրավոր, Սպիտակավոր, Ծիրանավոր, Սբ. Մարիանե, բոլորը շատ տարբեր են : Բացի եկեղեցիներից կայցելենք նաև Աշտարակի հին կամուրջը : Կհյուրընկալվենք աշտարակաբնակ Եգանյանների ընտանիքին, որտեղ կհամտեսենք տնական գինի և օղի, ցանկության դեպքում նաև կճաշենք : Ետեդարձին կայցելենք Մուղնիի Սբ. Գևորգ եկեղեցին :
Տևողությունը 6-7 ժամ