Ծառայություններ

Wish you were here

Տուրեր
Նուշ-Աղձք-Դղերի վանք-Կոշի Սբ. Ստեփանոս եկեղեցի-Արուճի Սբ. Գրիգոր եկեղեցի-Նուշ

Նուշից կուղևորվենք Տեղերի վանք, որը ժողովրդի կողմից անվանվում է Դղերի վանք : Այն ունիկալ է նրանով, որ զույգ ավանդատները կառուցված են մատուռների պես՝ եկեղեցու վրա: Դրանից հետո կայցելենք Աղձքում գտնվող Արշակունիների դամբարանները, որոնք թվագրվում են 4րդ դարով: Արուճի Սբ. Գրիգոր եկեղեցին 7րդ դարի, համարյա ամբողջությամբ կանգուն՝ քանդվել է միայն գմբեթը : Արուճի եկեղեցին զարմացնում է իր չափսերով. վաղ միջնադարյան Հայաստանում այն ամենամեծն էր: Կոշի Սբ. Ստեփանոց եկեղեցու դիրքը և նրանից բացվող տեսարանը ցնցող են. Եկեղեցին գտնվում է ժայռի ծայրին և այնտեղից երևում են Կոշ գյուղը, Ագարակը և Աշտարակը, բայց ամենակարևորը՝ այնտեղից տեսարան է բացվում բիբլիական Արարատ Լեռան :
Տևողությունը 4-5 ժամ