Բարի գալուստ մեր հյուրատուն:
Սկսած 2019 թվականից մենք ընդունում ենք հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից, կազմակերպում ենք փորձառություններ, մատուցում՝ համեղ ճաշ և ընթրիք, վաճառում ՝ գյուղմթերք։
Ես Անին եմ, «Նուշ» -ը իմ հայրական տունն է։ Ուզում եմ պատմել ձեզ մեր տան պատմությունը, ուր ապրում են արևն ու նշենիները, մեր գյուղի պատմությունը, որն ընդունել է Մեծ Եղեռնից փրկված իմ նախնիներին, ընտանիքի և ընկերության պատմությունը, որ ստեղծել են «Նուշ»-ը։
Աշնակ գյուղը, որն իմ մանկական և պատանեկան հուշերի ներկապնակն է, առաջին անգամ հիշատակվում է մ.թ. 5-րդ դարի աղբյուրներում: Ըստ հիշատակումների մեր գյուղն այդ ժամանակ մեծ բնակատեղի է եղել, որտեղ գտնվում էին արքունի ձմեռանոցը և զորակայանը: Իսկ գյուղի պատմական ակունքները տանում են դեպի քարե դար: Պեղումների ընթացքում այստեղ հայտնաբերվել են 15-17 հազար տարվա վաղեմության կենցաղի գործիքներ: Գյուղը Երևանից մոտավորապես 67 կմ հեռավորության վրա է գտնվում (մոտ 1 ժամ մեքենայով): Զվարթնոց օդանավակայանից մինչև մեր գյուղ ճանապարհը մոտավորապես նույնքան կտևի, որքան Գյումրի օդանավակայանից (1ժ 10ր- 1ժ 30ր): Պատմական Աշնակ գյուղը եղել է Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի խոշոր բնակավայրերից (նախկինում՝ նույնպես Աշնակ): Աշնակի վերաբերյալ առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 5-րդ դարին: Պատմիչ Եղիշեն հիշատակում է, որ այն եղել է մեծ բնակավայր, արքունի ձմեռանոց և զորակայան: Աշնակում հայտնաբերվել են վաղ քարեդարյան գործիքներ, որոնք հնագետների կարծիքով շուրջ 15-17 հազար տարեկան են: Գյուղի հեռավորությունը Երևանից կազմում է 67կմ (մոտ մեկ ժամ մեքենայով)
1915-1920 թվականներին Աշնակը սկսեցին բնակեցնել եղեռնից փրկված հայերով: Փախստականների մեծամասնությունը Սասունի շրջանից էր, նրանց շարքերում էր նաև իմ նախապապ Ավետիսը: Նա փախել էր Արևմտյան Հայաստանի Փիրշենք գյուղից 1915թ և հաստատվել էր այստեղ: Նրա կյանքի հավատարիմ ուղեկիցը դարձավ Եպրաքսյա մեծ-տատիկս: Հաճախ ընտանեկան զրույցներում անցյալին դառնալիս Ռազմիկ պապս հիշում էր, թե ինչպես էր մթերային խանութի տնօրեն նախապապ Ավետիսը հեծանիվով գնում մթերք բերելու՝ գյուղի առաջին և միակ հեծանիվով: Եղեռնից փրկվածները իրենց հետ Աշնակ բերեցին Տուրուբերան նահանգի մշակույթը, որը հայտնի էր իր երգ ու պարով: 1926թ գյուղում կազմավորվեց «Սասուն» պարային համույթը, որը 1957թ Մոսկվայի երիտասարդական միջազգային փառատոնում ստացավ ոսկե մեդալ: Իհարկե պարում էր նաև Ռազմիկ պապը՝ Ավետիս նախապապի որդին: Մոսկվայի փառատոնին չէր մասնակցել, բայց համույթի կազմում շատ երկրներով ու քաղաքներով էր շրջագայել: Այսպես պապս հիմք դրեց պրոֆեսիոնալ պարողների մեր տոհմի պատմությունը:
Մեր տունը պապս կարուցել է 65 թվականին: Այդ ժամանակ նա արդեն ամուսնացած էր Մանիկ տատիկիս հետ: Մանիկ տատս մեր գյուղի մարզային պատգամավորն էր, իր ուսերին էր տանում մեր մեծ ընտանիքի խնամքի ու կենցաղի ողջ բեռը և ըստ ասեկոսեների՝ ոչ միայն թխում էր գյուղի լավագույն լավաշը, այլև՝ այն բաժանում հարևաններին: Մենք պահպանել ենք այդ ավանդույթը: Վարպետության դասերի ընթացքում, հորաքրոջս բարիացակամ հսկողության ներքո, կարող եք բացահայտել իսական հայկական լավաշի պատրաստման բոլոր նրբությունները: Ընտանիքս առ այսօր ապրում է այս տանը: Ինձ համար այս տուն վերադարձը միշտ վերադարձ է դեպի մանկություն: Այստեղ ժամանակի ընթացքը դանդաղում է, այստեղ ցանկացած ծառ ու քար ինձ համար մի հեքիաթ է: Հասարակ իրերի պարզունակ գեղեցկությունը հորդորում էր պահպանել տան ոգին: Եվ այգում, և՛ տանը անփոփոխ են Հոհաննիսյանների տոհմի գույներն ու համերը: Ես մեծացել եմ այս տանը և, երբ եկավ ժամանակը մուտք գործելու հասուն կյանք, ես մեկնեցի Փարիզ՝ Սորբոնի համալսարանում միջազգային զբոսաշրջության տնտեսության զարգացումը ուսումնասիրելու:
2018-ի Թավշյա հեղափոխությունը ինձ բերեց տուն՝ Հայաստան: Այստեղ 2019թ ես ու իմ ոսկեգույն վարսերով ընկերուհի Գայանեն գործի անցանք և իմ հայրական տունը վերափոխեցինք «Նուշ»-ի: «Նուշ», որովհետև մեր այգում ապրում են արևն ու նշենիները: 2019թ մենք հյուրեր ենք ունեցել Շվեցարիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, ԱՄԷ-ից և այլ երկրներից: Ջանասիրաբար աշխատում էր հյուրատան խոհանոցը՝ հյուրերերին դիմավորելով ավանդական հայկական և եվրոպական ուտեստներով: Խոհանոցը հորաքրոջս տիրույթն է, իսկ մնացած գործերում ընտանիքի անդամները միմյանց փոխօգնության են հասնում:
2020 նշանավորվեց հյուրերի սենյակի հիմնովի վերանորոգմամբ և խանութի բացմամբ, որտեղ կարելի է գնել մեր այգու բարիքները: Հյուրերին տրամադրվում է 2 սենյակ: Տան բակում և հարակից տարացքում կարելի է տեղավորվել վրանային ճամբարում: Հյուրատանը առկա են բոլոր հարմարությունները՝ լոգասենյակ, զուգարաններ: Խոհանոցում օգտագործվող բոլոր մթերքները բացառապես էկոլոգիական են՝ աճեցրած կամ մեր այգում կամ հարևանների: Տան տարածքում կա մեծ այգի՝ 2800 մ2 : Այս տարի մենք ընդարձակվել ենք և այժմ վաճառում ենք տնական մուրաբաներ, հյութեր, թեյեր, չրեր և այլ բարիքներ: Այս հղմամբ կարելի է ընտրել և պատվիրել մթերքը: Մենք նաև կազմակերպում ենք վարպետության դասեր և արշավներ: Բոլոր ծառայություններին կարելի է ծանոթանալ այստեղ: Այս տարի մեր նշառատ տունը բոլորում է իր 55 ամյակը: Երջանիկ անհմաբերությամբ սպասում ենք ձեզ անշտապ օրերը միասին կիսելու:
Գևորգ Չաուշի տուն-թանգարան
Արտենի լեռ
Դաշտադեմի ամրոցը